Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Մայամիում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի

Մայամիում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է վեցի

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել Է վեցի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը: Ավելի վաղ նշվել Էր չորս զոհվածների եւ ինը տուժածների մասին:

«Մենք կարող ենք հավաստել վեց մարդու մահը»,- ասված Է Twitter-ում ոստիկանության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կամրջի կառուցումն ավարտված չԷր: 950 տոննա քաշով հատվածամասը հենարանների վրա Է դրվել վերջերս՝ մարտի 10-ին: Ավելի քան 14 միլիոն դոլար արժողությամբ կամուրջը կոչված Էր թեթեւացնելու Ֆլորիդայի Միջազգային համալսարանի ուսանողների կյանքը՝ այն կապելով ուսանողական ավանի հետ: Այժմ նրանք հարկադրված են բուհ հասնել հատուկ ավտոբուսներով:

Համալսարանն ինքն Է մասնակցել կամրջի նախագծմանը: Շինարարության ընթացքում օգտագործվել են արագ կառուցման մեթոդներ՝ մոդուլների միջոցով: Շինարարությունը պետք Է ավարտվեր հաջորդ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am