Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան ոչինչ չսովորեց. արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին արձագանքը կրկին նախապայմանների լեզվով է

 Թուրքիան ոչինչ չսովորեց. արձանագրությունների վերաբերյալ Անկարայի առաջին 
արձագանքը կրկին նախապայմանների լեզվով է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը: Այս արձագանքը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ թուրքական կողմը մշտապես հեռու է եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը՝ հերթական անգամ իր խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:

Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրությունների մասին հնչեցված հարցին՝ փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միևնույնն է՝ այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում դժկամություն են ցուցաբերել»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am