Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Թուրքական զորքերը հրետակոծել են Աֆրինը, զոհվել Է առնվազն 18 մարդ. Firat

Թուրքական զորքերը հրետակոծել են Աֆրինը, զոհվել Է առնվազն 18 մարդ. Firat

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում Է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Firat քրդական գործակալությունը:

Նրա տեղեկությունների համաձայն, առնվազն 18 մարդ Է զոհվել Էլ-Քադիմայի, Աշրաֆիայի եւ Մահմուդիայի շրջաններում: Զգալի նյութական վնաս Է հասցվել բնակելի թաղամասերին: Գործկալության տվյալներով՝ ավերված շենքերի փլատակների մեջ կան տուժածներ: Կարմիր Մահիկի քրդական ընկերության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում կամավորների խմբերի հետ միասին:

Ավելի վաղ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատների դիրքերին, որոնք պաշտպանում են քաղաքը, հարված Է հասցրել թուրքական օդուժը: Firat-ի տվյալներով՝ զոհվել Է վեց մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am