Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության կողմից չպետք է մնան անարձագանք. Կարեն Նազարյան

Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության կողմից չպետք է մնան 
անարձագանք. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ հայտարարությանը:

«Պաշտոնական Երեւանն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը, իսկ մեր խնդիրն է, որ այդ հայտարարությունները միջազգային հանրության կողմից չմնան անարձագանք»,-ասաց նա:
Լրագրողների հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը  համապատասխան արձագանք չտվեց  այդ հայտարարությանը, փոխարտգործնախարարը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ուղղությամբ եւս աշխատանքներ տանում ենք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am