Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնիայում իջեցրել են չափահասության տարիքը

Ճապոնիայում իջեցրել են չափահասության տարիքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մարտի 13-ին հավանություն Է տվել չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրենքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սպասվում Է, որ այդ նորման ուժի մեջ կմտնի 2022 թվականի ապրիլին եւ երիտասարդ ճապոնացիներին թույլ կտա, մասնավորապես, ավելի վաղ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել առանց ծնողների կողմից նախնական հավանության ու երաշխավորության:

Նոր օրենքի ընդունման կապակցությամբ համապատասխան ուղղումներ կմտցվեն երկրի քաղաքական օրենսգրքում՝ 19-րդ դարի վերջից ի վեր առաջին անգամ, երբ այն սկսեց գործել Ճապոնիայում: Չնայած ուղղումներին, 18-19 տարեկան անձանց առաջվա պես կարգելվի ծխել, ալկոհոլային արտադրանք օգտագործել եւ զբաղվել մոլախաղերով: 2016 թվականին Ճապոնիայում 20-ից մինչեւ 18 տարեկան են իջեցրել այն նվազագույն տարիքը, որը քաղաքացիներին թույլ Է տալիս մասնակցել ընտրություններին: Կառավարության կարծիքով՝ դա պետք Է նպաստի երկրի քաղաքական կյանքում երիտասարդության ավելի մեծ ներգրավմանը եւ ավագ դասարանցիների շրջանում քաղաքական գրագիտության բարձրացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am