Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախը ռեկորդային ՀՆԱ աճ է արձանագրել

Արցախը ռեկորդային ՀՆԱ աճ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանարապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2017 թվականին կազմել է շուրջ 272 մլրդ 100 մլն դրամ` 2016թ. 229 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 15.6 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 2.5 տոկոս՝ 2016թ. համապատասխանաբար 9.2 տոկոսի և 0.5 տոկոսի փոխարեն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2017թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1 մլն 855 հազ. 900 դրամ, կամ 3 հազ 844.7 ԱՄՆ դոլար կամ 3 հազ 403.8 եվրո` 2016թ. 1 մլն 577.3 հազ. դրամի կամ 3 հազ. 282.7 ԱՄՆ դոլարի կամ 2 հազ 965.7 եվրոյի դիմաց:

ՀՆԱ-ի արձանագրված 15.6 տոկոս հավելաճի տեմպի 11.7 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, 3.7 տոկոսային կետը` առևտուր և ծառայությունները, 0.9 տոկոսային կետը` գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը և 0.1 տոկոսային կետը` շինարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am