Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 

2018 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.6 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք:

2018 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ: 

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am