Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արոնյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է. Հավակնորդների մրցաշար

Արոնյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է. Հավակնորդների մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 11-ին կկայանա հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արոնյանը սև խաղաքարերով կխաղա Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Գրիշչուկ-Սո, Լիժեն-Կարուանա, Կրամնիկ-Կարյակին:

Առաջին տուրից հետո 1-ական միավոր ունեն Մամեդյարովը, Կրամնիկը և Կարուանան: 0,5 միավոր են վաստակել Արոնյանը և Լիժենը: Դեռևս ոչ միավոր չունեն Սոն, Գրիշչուկը և Կարյակինը:

Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am