Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Վիեննայում դանակահարության մեջ կասկածվողն Աֆղանստանից Է


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած դանակահարություններից մեկի կատարման կասկածանքով ձերբակալվածը սերում Է Աֆղանստանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kleine Zeitung թերթը:

Մարտի 7-ի երեկոյան Վիեննայում տղամարդը հարձակվել Է հետիոտների վրա եւ անկանոն կերպով դանակով վիրավորել նրանց, այնուհետեւ փախել Է հանցագործության վայրից, լրջորեն տուժել Է երեք մարդ:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել Է դանակով եւս մեկ հարձակման մասին՝ առաջին պատահարի վայրից ոչ հեռու, որի հետեւանքով տուժել Է մեկ մարդ: Երկու հարձակումների միջեւ կապն առայժմ պարզված չԷ: Իր հերթին Վիեննայի ոստիկանությունը հայտնել Է, որ ձերբակալվածը 23 տարեկան Է:

Հարձակումների դրդապատճառն առայժմ պարզված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ