Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Մի քանի փաստ ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոյի մասին


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչն առաջիկա երկու ընկերական խաղերից առաջ ներկայացրեց արտերկրում հանդես եկող ֆուբոլիստների ցուցակը, որում առկա էր նաև հայ ֆուտբոլասերին ոչ այդքան հայտնի Նորբերտո Բրիասկոյի անունը:

«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ազգային ընտրանու նորեկի մասին:  Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Աթլետիկո Ուրական»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընկերական խաղերի համար արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ է հրավիրել:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ