Նազենի Հովհաննիսյանն ու Դիանա Գրիգորյանը մեդալների են արժանացել ՀՀ Նախագահի կողմից
19:41, 7 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոնի նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում պարգևատրել է նաև շոու բիզնեսի ներկայացուցիչ կանանցից Նազենի Հովհաննիսյանին և Դիանա Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես լայֆ»-ը, մշակույթի բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, իսկ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը՝ Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Մովսես Խորենացու մեդալով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում