Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ժորժ Քեփենեքյանն Երեւանն ավելի գեղեցկացած եւ թարմացած է համարում իր վերջին այցից հետո


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանն ավելի գեղեցկացած և թարմացած տեսք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Քեփենեքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված քաղաքի կանաչապատման խնդիրների հետ:

 «Երևանի հետ համագործակցության շրջանակներում հենց սկզբից այստեղ Լիոնի այգի հիմնվեց. նպատակը Երևանը ավելի կանաչապատ դարձնելն էր»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ  կանաչապատ տարածքների քչացումը անհանգստացնում է նաեւ Լիոն քաղաքին, որտեղ նույնպես նման խնդիր կա:

«Բնականաբար շատ դժվար է գտնել այն հավասարակշռված մոտեցումը՝ կապված նոր քաղաքի կառուցման և հինը պահելու հետ: Ամեն դեպքում պետք է անընդհատ աշխատել այդ ուղղությամբ»,-նշեց Ժորժ Քեփենեքյանը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ նրան դուր չի եկել Երեւանում, խցանումներն էին:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ