ԱՄՆ-ը 3,5 մլն դոլար կհատկացնի Վրաստանին մարմարամլակների դեմ պայքարելու համար
16:43, 7 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 3,5 միլիոն դոլար կհատկացնի Վրաստանին մարմարամլակների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համապատասխան հուշագիրն ստորագրել են Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ Եվրոպայի եւ Ասիայի երկրներում USAID-ի փոխկառավարիչ Բրոք Բիրմանը: USAID-ի ֆինանսներով Վրաստանը մտադիր Է գնել տեխնիկա եւ ֆերոմոններ, ինչպես նաեւ ուսուցում կազմակերպել Պարենի ազգային գործակալության աշխատակիցների համար, նշել Է նախարարը, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում