Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Սպառողական շուկայում փետրվարին հունվարի համեմատ 0.5 տոկոս գնանկում է արձանագրվել


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 տոկոս գնանկումով: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ:

2018-ի փետրվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 104.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.5 տոկոս:

2018թ. փետրվարին 2017թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.3 տոկոս, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 104.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 104.6 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.6 տոկոս, իսկ հունվար-փետրվարին 2017թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 103.1, 104.0, 104.1 և 101.2 տոկոս:

Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2018թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.3 տոկոսով, 2-ում գրանցվել է 0.1-1.1 տոկոս գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6 տոկոսով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ