Տնտեսություն

Իրանը պատրաստակամ է մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին. պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամ է մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին. պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը քննարկել ու պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին` հավելելով, որ այս ծրագիրը հայ-իրանական համագործակցության կարևոր ուղղություններից է: «Այդ ծրագրի բանակցությունները շարունակվում են: Իրանում էլ քննարկել ենք հարցը, մենք պատրաստակամ ենք մասնակցելու ծրագրին: Արդեն պետք է մյուս երկրները վերջնական համաձայնության գան, որ այն իրականություն դառնա»,-ասաց Մեհտի Աշֆարին:

Իրանցի պաշտոնյան անդրադարձավ նաև Իրան-Հայաստան երկաթգծին` նշելով, որ առկա է այն իրագործելու երկկողմ կամքը, ներկայում Հայաստանը պետք է գտնի հնարավորություններ այն իրականացնելու: «Իրանի երկաթգիծը հասնում է մինչև Հայաստանի սահման, և մենք որևէ խնդիր չունենք այն երկարացնելու»,-ավելացրեց Մեհտի Աշֆարին:

Իրանցի պաշտոնյան Երևանում մասնակցում էր «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում