Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Բրիտանիայում փոթորկից հետո յոթ հազար տարեկան անտառ են գտել


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս տեղի ունեցած սաստիկ փոթորիկը Մեծ Բրիտանիայի Ռեդքար քաղաքի բնակիչներին թույլ Է տվել զբոսնել յոթ հազար տարեկան քարացած անտառում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է GazzetteLive տեղական պորտալը:

Ուժգին ալիքները մաքրել տարել են առափնյա ավազները, որոնց տակ տեղատվության ժամանակ այժմ կարելի Է տեսնել հնադարյան կեչիների, կաղնիների, չինարիների եւ հաճարենիների, ինչպես նաեւ խորտակված նավակների մնացորդներ: Այդ անտառի վերաբերյալ առաջին հիշատակմանը կարելի Է հանդիպել 1871 թվականի աղբյուրներում, երբ այստեղ վարազի ժանիքներ եւ եղջերվի եղջյուրներ են գտել:

Վերջերս Մեծ Բրիտանիայով ձնաբեր ցիկլոն Է անցել, որն ընդհատումներ Է առաջացրել տրանսպորտային համակարգում եւ խնդիրներ ստեղծել խանութներին մթերքների մատակարարման հարցում: Բրոդսթեյրս եւ Ռամսգիթ քաղաքներում փոթորիկն ափ Է նետել մի քանի հազար սատկած ծովային կենդանիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ