Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի պատվիրակների հետ քննարկել Է գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի պատվիրակների հետ քննարկել Է գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ Հարավային Կորեայի Փհենյան այցելած պատվիրակության անդամները պայմանավորվել են աշխատել Կորեական թերկաղզում ռազմական լարվածության թուլացման վրա, ինչպես նաեւ քննարկել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Կիմ Չեն Ընը «կարծիքներ Է փոխանակել Կորեական թերկաղզում սուր ռազմական լարվածության թուլացման, երկխոսության եւ բազմակողմանի շփումների, համագործակցության ու փոխանակումների ակտիվացման խնդիրների շուրջ», ասված Է գործակալության հաղորդագրության մեջ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պատվիրակների հետ Կիմ Չեն Ընի հանդիպումն անցել Է «անկեղծ մթնոլորտում», նշում Է ՑՏԱԿ-ը:

«Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի հատուկ պատվիրակից իմացել Է գագաթնաժողովի վերաբերյալ նախագահ Մու Չժե Ինի մտադրությունների մասին, ինչից հետո կողմերը կարծիքներ են փոխանակել եւ հասել բավարարող համաձայնության»,- գրում Է գործակալությունը: ԿԺԴՀ-ի ղեկավարը «կարեւոր կարգադրություններ Է արել հաապատասխան բնագավառներում հարկավոր քայլերի անհապաղ իրականացման համար», ընդգծվում Է հաղորդագրության մեջ: Գործակալությոնը չի ճշտում, թե հանդիպման ընթացքում քննարկվել են արդյոք ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագրերը:

Այլ մանրամասներ չեն բերվում: Հարավային Կորեայի ներկայացուցչական պատվիրակությունը երկօրյա այցով Փհենյան Է ժամանել մարտի 5-ին: Նրա կազմում են 10 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ազգային հետախուզական ծառայության ղեկավարը եւ Կորեայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am