Քաղաքականություն

Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերը համարում է պատրաստ դիմակայելու ցանկացած ոտնձգության

1 րոպեի ընթերցում

Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերը համարում է պատրաստ դիմակայելու ցանկացած ոտնձգության

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտՄովսես Հակոբյանը՝ մեծապես կարևորելով սպարապետի դերը բանակի կազմավորման գործում: Այսօր էլ ՀՀ զինված ուժերն այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել Վազգեն Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած պատերազմի և ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, այլ կարող ենք հակազդել ցանկացած հարձակման»,-ասաց նա:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, նշեց, որ երբեւիցե Ադրբեջանի արտաքին քաղաքական հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Նրանք սկսած 1992 թվականից Շուշիում «թեյ են խմել», Սեւանում «ձուկ որսացել»: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որեւէ բան չի նշանակում»,-ասաց Հակոբյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում