Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանը 300 հազարով կրճատել Է զինված ուժերի թվաքանակը

Չինաստանը 300 հազարով կրճատել Է զինված ուժերի թվաքանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել Է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանի բացմանը:

«Զինծառայողների թվաքանակը 300 հազարով կրճատելու միջոցառումներն ամբողջությամբ վերցված ավարտված են»,- ասել Է նա: Չինաստանի զինված ուժերը մնում են թվաքանակով խոշորագույն բանակն աշխարհում: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտի եւ ՉԺՀ-ի կազմավորման պահին ակտիվ ծառայության մեջ Էր գտնվում 5,5 միլիոն զինծառայող: Մինչեւ վերջին տարիները Չինաստանի զինված ուժերի թվաքանակը գնահատվում Էր 2,3 միլիոն:

2015 թվականի վերջին երկրի իշխանությունները հայտարարել Էին ընդգրկուն ռազմական բարենորոգման մասին, որի ընթացքում կառավարությունը մտադրվել Էր Չինաստանի ժողովրդաազատագրական բանկը կրճատել եւս 300 հազարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am