Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանրային 
քննարկում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 2-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ծևով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները և դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից: Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնական իրավունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները դրանց իրականացման ապահովման գործում, ինչպես նաև կազմավորել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերի քննարկման խորհրդակցական մարմին։

Այնուհետև, փոխնախարար Քոչարյանը պատասխանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերին, մանրամասն մեկնաբանել է օրենքի նախագծի առանձին դրույթները, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ձևավորման կարգի և կարգավիճակի վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ Վիգեն Քոչարյանը կարևորել է օրենքի նախագծի վերաբերյալ ազգային փոքրամասնությունների կարծիքներն ու առաջարկները և հորդորել նրանց ներկայացնել արաջարկներ (https://www.e-draft.am/projects/770) իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ներկայացված նախագծի վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am