Քաղաքականություն

Սենսացիա չեմ տեսնում այստեղ. Տիգրան Բալայանը՝ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակման մասին

1 րոպեի ընթերցում

Սենսացիա չեմ տեսնում այստեղ. Տիգրան Բալայանը՝  ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռեւս հունվարի սկզբից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռեւս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը: Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում»,-ասաց նա:

Ավելի վաղ լրատվական կայքերը գրել էին, որ թեեւ Կարեն Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում