Իտալիայում կուսակցություններն անցկացրել են վերջին նախընտրական հանրահավաքները
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները վերջնական քարոզարշավից հետո հայտարարել են, որ յուրաքանչյուրն ակնկալում է հաղթանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հարցման արդյունքներով՝ նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դաշինքը խորհրդարանում կունենա ամենամեծ բլոկը:
BBC- ի լրագրող Ջեյմս Ռեյնոլդսի հաղորդմամբ՝ որքան ընտրությունները մոտենում են, այնքան ներգաղթը և երիտասարդների գործազրկությունը դառնում են գլխավոր թեմաներ: Շատ կուսակցություններ մեծ խոստումներ են տվել, ինչպիսին է կենսաթոշակների բարձրացումը: Սակայն նրանք չեն կարող գոյատևել, եթե ձևավորվի կոալիցիոն կառավարություն:
Վերջին երկու շաբաթներին արգելվել են հասարակական կարծիքի հարցումները , սակայն «Հինգ աստղ» շարժումը հավակնում է լինել միակ ամենամեծ կուսակցությունը:
Դրա ղեկավարները փորձում են գտնել եվրոյի այլընտրանքային տարբերակներ: Կուսակցությունն ուզում է նաև չեղարկել պարտադիր պատվաստման մասին օրենքը՝ չնայած կարմրուկի վերականգնման փաստին:
Ընտրությունները կանցկացվեն մարտի 4-ին 07:00-ից մինչ 23:00:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում