Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմը

Հայտնի է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատավորների ժողովի մարտի 1-ին տարեկան ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

  1. Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /
  2. Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /
  3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/
  4. Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/
  5. Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am