Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2020 թվականի Օլիմպիական խաղերի թալիսմաններ են ընտրվել ճապոնական անիմեի ոճով արված ֆիգուրները

2020 թվականի Օլիմպիական խաղերի թալիսմաններ են ընտրվել ճապոնական անիմեի ոճով արված ֆիգուրները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի պաշտոնական թալիսմաններ են ընտրվել ճապոնական անիմի ոճով պատրաստված ֆիգուրները՝ համապատասխանաբար կապույտ եւ վարդագույն վանդակավոր նախշով: Փետրվարի 28-ին այս որոշման մասին հայտարարել Է Խաղերի կազմկոմիտեին կից հատուկ խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհուրդը հիմնվել Է քվեարկության արդյունքների վրա, որն անցկացվել Է Ճապոնիայի տարրական դպրոցների ավելի քան 16 հազար աշակերտների շրջանում: Ինչպես փետրվարի 28-ին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, Խաղերի թալիսմանի որոշման այս միջոցն առաջին անգամ Է օգտագործվել օլիմպիական շարժման պատմության մեջ:

Տոկիոյում Խաղերը տեղի կունենան 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am