Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թրամփի փեսային զրկել են նախագահական հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից. Reuters

Թրամփի փեսային զրկել են նախագահական հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից. Reuters

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ ավագ խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, զրկվել Է ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից, որը Միացյալ Նահանգների ղեկավարի համար կազմվում Է հատուկ ծառայությունների կողմից եւ բովանդակում Է ամենաարժեքավոր գաղտնի տեղեկությունները: Փետրվարի 27-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան երկու իրազեկ պաշտոնական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ Քուշները նախագահի ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից զրկվել Է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ նա հնարավորություն ուներ ստանալու այդ ամփոփագիրը՝ պետական գաղտնիքին ծանոթանալու ժամանակավոր թույլտվությանը համապատասխան, որից նա այնուհետեւ զրկվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am