Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Սուրեն Կարայանը Սիրիայի դեսպանի հետ քննարկել է արտահանման հեռանկարները

Սուրեն Կարայանը Սիրիայի դեսպանի հետ քննարկել է արտահանման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա վերջին իր ղեկավարած պատվիրակության այցի արդյունքները։ Սուրեն Կարայանը նշել է, որ ձեռք են բերվել մի շարք առարակայական պայմանավորվածություններ, որոնք կխթանեն թե՛ հայ-սիրական տնտեսական կապերը, և թե՛ ներդրում կունենան Սիրիայի վերակառուցման գործընթացում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Սիրիայի դեսպանը քննարկել են Հայաստանում և Սիրիայում հայկական արտադրանքի ցուցահանդեսների անցկացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում չարտադրվող արտադրատեսակների համալրման նպատակով հայկական ապրանքների արտահանման հեռանկարները։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]