Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական շքանշանը

Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական շքանշանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Լոս Անջելեսում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Վերդեն:

«Դենի դե Վիտոն՝ համաշխարհային կինոյի առավել մեծ ժողովրդականություն վայելող արտիստներից մեկը, կդառնա «Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանի Մեծ ասպետ»,- գրել Է հյուպատոսը Twitter-ում: Երրորդ աստիճանի պարգեւը դերասանին կհանձնվի մարտի 2-ին Լոս Անջելեսում իտալական կինոյի փառատոնի բացման արարողության ժամանակ: «Իտալիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» շքանշանն ունի վեց աստիճան: Դրա բարձրագույն աստիճանին սովորաբար արժանանում են պետական ղեկավարները:

Վերդեի խոսքով՝ իր երկարատեւ գեղարվեստական կարիերայի ընթացքում դե Վիտոն հպարտությամբ Էր հայտարարում իտալական արմատներին կապված լինելու խորը զգացողության մասին:

Դենիել Մայքլ դե Վիտոն ծնվել Է 1944 թվականին Նյու Ջերսիում: Նկարահանվել Է ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Սիրավեպ քարի հետ», «Թռչելով կկվի բնի վրայով», «Երկվորյակներ» եւ «Մարդը Լուսնի վրա» կինոնկարները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am