Զիդանը հույս ունի, որ Նեյմարը կհասցնի ապաքինվել մինչև ՊՍԺ-«Ռեալ» պատասխան հանդիպումը
21:36, 26 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վնասվածքի մասին՝ ով կարող է բաց թողնել ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղը։ «Ուզում եմ, որ Նեյմարը հասցնի ապաքինվել։ Չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը վնասվածք ստանա։ Հույս ունեմ՝ նա կհասցնի ապաքինվել և մասնակցել հանդիպմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջ բերում Diario Sport-ը։
Թիմերի առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել էր իսպանական ակումբը։
Բրազիլացին վնասվածք էր ստացել փետրվարի 25-ին Ֆրանսիայի առաջնության «Մարսել»-ի դեմ խաղում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում