Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը երկիրը կվերածի Եվրամիության գաղութի. Ջոնսոն

ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը երկիրը կվերածի Եվրամիության գաղութի. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի մնալը նրան գաղութային կախվածության մեջ կդնի Բրյուսելից: Այս կարծիքը փետրվարի 26-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, որը մեկնաբանել Է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հայտարարությոնը, որը ներկայացրել Է իր գլխավորած քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումը Brexit-ի վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Brexit-ի վերաբերյալ Քորբինի պլանը Մեծ Բրիտանիան կդարձնի ԵՄ-ի գաղութը, որն անընդունակ կլինի վերադարձնել հսկողությունը իր սահմանների կամ իր առեւտրական քաղաքականության նկատմամբ: Լեյբորիստներն սպիտակ դրոշ են պարզում արդեն բանակցությունների սկսվելուց առաջ»,-գրել Է Ջոնսոնը, որը հանդես Է գալիս Brexit-ի արմատական սցենարի օգտին:

Ավելի վաղ Քորբինը հայտարարել Է, որ բրիտանացի լեյբորիստներն իշխանության գալու դեպքում ձգտելու են Մեծ Բրիտանիան պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում: «Անցումային ժամանակաշրջանի ընթացքում լեյբորիստները ձգտելու են երկիրը պահել ԵՄ-ի մաքսային միությունում եւ միասնական եվրոպական շուկայում»,-ասել Է նա:

Լեյբորիստների առաջնորդն «անիմաստ Է համարել Մեծ Բրիտանիայի հրաժարվելը Եվրամիության հետ անմաքս առեւտրից եւ հարաբերությունների խզումն այնպիսի ինստիտուտներից, ինչպիսին Միջուկային Էներգիայի եվրոպական հանրակցությունն Է (Եվրատոմ):

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար:

Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am