Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Մտավորականները ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից դրական ակնկալիքներ ունեն


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականները ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից դրական ակնկալիքներ ունեն մշակութային կյանքում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Արմեն Սարգսյանի՝ մտավորականների հետ հանդիպումները, նրանց հետ զրույցները և խնդիրներին տեղեկանալը շատ ճիշտ մոտեցում եմ համարում: Երկար տարիներ Հայաստանում չլինելով՝ նա մոտիկից ցանկանում է ծանոթանալ իրավիճակին: Այդ հանդիպումները նաև իր մոտեցումները ներկայացնելու հնարավորություն են: Նա տարբեր միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ ունի: Եվ, կարծում եմ, դա օգտակար կլինի Հայաստանի համար»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Մտավորականների խոսքով՝ մշակույթի ոլորտում բազմաթիվ դժգոհություններ կան: Միլիտոնյանը նշեց հատկապես ժամանակակից գրականության շատ քիչ հրատարակումը:

«Արմեն Սարգսյանն ունակ է ղեկավարել և հստակեցնել մի շարք խնդիրներ: Նրա փորձը և հմտություններն օգտակար կլինեն Հայաստանին: Հույս ունեմ, որ ապագայում խնդիրները կշտկվեն: Սպասվում են նոր փոփոխություններ, կառավարման նոր սկզբունքներ, նոր մարդիկ: Դրական ակնկալիքներ ունենք»,-նշեց Կարեն Աղամյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ