Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն

Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, Միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության գրեթե 400-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հնավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին: Դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:

Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել և զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում  պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am