Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մակրոնը կմասնակցի Ելիսեյան պալատում «Պետյան եւ գայլը» ներկայացմանը

Մակրոնը կմասնակցի Ելիսեյան պալատում «Պետյան եւ գայլը» ներկայացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դերակատարներից մեկը կլինի Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» երաժշտական հեքիաթում, որը ներկայացվելու Է Ելիսեյան պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, նախագահի մասնակցությամբ ներկայացումը կկայանա հաջորդ հինգշաբթի օրը՝ մարտի 1-ին: Մինչ այդ, փետրվարի 26-ին եւ 27-ին, պլանավորվել են երկու փորձեր, որոնց Մակրոնը նույնպես մասնակցելու Է:

Նշվում Է, որ երեկոյին հրավիրված Է Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը: Թե ինչ դեր Է ներկայացման մեջ խաղալու նախագահը, առայժմ անհայտ Է:

Խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆեւը «Պետյան եւ գայլը» դասական մանկական երաժշտական հեքիաթն ստեղծել Է 1936 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am