Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի առաջատարներից է
09:32, 23 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շախմատի «Aeroflot open» մրցաշարի առաջատարներից է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Aeroflot open» միջազգային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը, ով գերազանցեց հնդիկ գրոմայստեր Սետուրհամանին: Պարտություն կրեցին Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը: Միավորը կիսեցին Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը:
3 տուրից հետո առաջատարները 3 միավորով Տիգրան Պետրոսյանը և Վիկտոր Բոլոգանն են:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում