Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ

Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերը դեղատոմսով գնելու ՀՀ առողջապահության նախաձեռնությունն ամենևին ուղղված չէ մարդկանց կյանքը բարդացնելուն:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

«Սովորական ցավազրկողներ ցանկում առկա կլինեն, և մենք հնարավորություն կունենանք դրանք ազատ ձեռք բերել, սակայն այն ցավազրկողները, որոնք պարունակում են սպեցիֆիկ քիմիական նյութեր, դուրս կգրվեն դեղատոմսով: Նպատակահարմար է դրանց ազատ վաճառքը սահմանափակելը: Դրանք կարող են հետո այլ նպատակների համար օգտագործվել: Ես խորապես համոզված եմ, որ սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մարտի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայք-էջերում: Կառավարության որոշմամբ, դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը փոխվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am