Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հիմնականում բավարար եմ գնահատում մեր մարզիկների մասնակցությունը Խաղերին. Գագիկ Սարգսյան  

Հիմնականում բավարար եմ գնահատում մեր մարզիկների մասնակցությունը Խաղերին. Գագիկ Սարգսյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեր մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերում բավարար է համարում:

«Մեր մասնակիցներից ոմանք գրանցեցին իրենց լավ արդյունքը, ոմանք` ոչ: Պետք է հաշվի առնենք, որ Օլիմպիական խաղերը քառամյակի ամենակարևոր իրադարձությունն են: Մենք երկու խնդիր ունեինք` մեկն այն, որ երկու տղաները շատ երիտասարդ էին և առաջին անգամ էին մասնակցում Օլիմպիական խաղերին: Եվ Կատյա Գալստյանը, ով երկրորդ անգամ էր մասնակցում Խաղերին: Հիմնականում բավարար եմ գնահատում մեր մարզիկների մասնակցությունը Խաղերին,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Վերջինս խոսեց նաև հայ մարզիկների մասին առանձին: «Դեռևս Սոչիի Օլիմպիական խաղերում Կատյա Գալստյանը հավաքեց 201 միավոր, այս Խաղերում նա հավաքեց 171 միավոր (դահուկասպորտում որքան ցածր է մարզիկի միավորները, այնքան բարձր է մարզիկի ցույց տված արդյունքը- հեղ.): Այս ամենը ցույց է տալիս, որ առաջընթաց կա: Մենք ունենք այն, ինչ ունենք, բայց եթե նա մասնակցեր այնպես, ինչպես Սոչիում էր, ապա մենք պետք է հասկանայինք, որ ճիշտ չենք աշխատել: Առաջընթացը շատ ակնհայտ չէ, բայց կա»:

«Միքայել Միքայելյանը 125 միավոր ստացավ և իր հետևում թողեց մոտ 30 մասնակցի: Նա ամենափոքր մասնակիցներից էր: Նրա դեպքում պետք է հաշվի առնենք նաև մի փաստ ևս, որ նա մասնակցել էր Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը և լավ արդյունք էր գրանցել: Միքայելյանն արեց առավելագույնը: Սա այն արդյունքն էր, որը կարող էինք սպասել»:

«Եթե փորձառության տեսանկյունից նայենք, ապա Աշոտ Կարապետյանը պակաս փորձառու էր: Աշոտից ավելի շատ ակնկալիքներ ունեինք: Նա ռեալ 87 միավոր ունեցող մարզիկ է, սակայն միայն 211 միավոր վաստակեց այս Խաղերում: Բայց էլի բավարար արդյունք եմ համարում սա: Պետք է վերցնենք նաև ձյան որակը: Այնտեղ ամբողջովին արհեսատական ձյուն էր: Որից մենք Ծաղկաձորում չունենք»:

Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: «Սպիտակ խաղերի» փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]