Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեղեղումների պատճառով արտակարգ դրություն Է հայտարարված Ինդիանայի մի քանի քաղաքներում

Հեղեղումների պատճառով արտակարգ դրություն Է հայտարարված Ինդիանայի մի քանի քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Ներկայում Էլհարթ եւ Գոշեն քաղաքներում արտակարգ դրություն Է հայտարարված: Գործակալության տվյալներով՝ նահանգի հյուսիսում տրանսպորտային բազմաթիվ երթուղիներ փակված են եւ օգտագործվում են միայն արտակարգ ու այլ ծառայությունների աշխատակիցների կողմից:

«Էլհարթում առաջին անգամ Է հեղեղում գրանցվել վերջին 45 տարվա ընթացքում»,-գործակալությունը մեջբերել Է քաղաքագլուխ Թիմ Նիզի խոսքը:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ գետերի վարարման եւ սաստիկ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումը սպառնում Է նաեւ Ինդիանայի հարեւան նահանգներին: Այսպես, Միչիգանի նահանգի իշխանություններն արդեն կոչ են արել վեց օկրուգների բնակիչների՝ հեռանալ իրենց տներից: Իլինոյսի նահանգի բնակիչները նույնպես տարհանման հանձնարարական են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am