Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մեքսիկայում առնվազն 25 մարդ Է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից

Մեքսիկայում առնվազն 25 մարդ Է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Կանտանա Ռոո նահանգում փետրվարի 21-ին առնվազն 25 մարդ Է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Televisia հեռուստաալիքին հայտնել Է Պլայա դել Կարմեն քաղաքի քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Խուան Կառլոս Սոսան:

«Նավի վրա եղել Է ավելի քան 140 մարդ,- ասել Է Սոսան:- Վերջին տվյալների համաձայն՝ տուժել Է 25 մարդ»: Վնասվածքներ ստացածների թվում 20-ը մեքսիկացիներ են եւ հինգը օտարերկրացիներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մի քանի մարդ արդեն դուրս Է գրվել հիվանդանոցից: Սոսան հավելել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել վերին տախտակամածներից մեկի վրա: Իշխանությունները պարզում են պատահածի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am