Մադուրոն հայտարարել Է ոսկով պաշտպանված նոր կրիպտոարժույթի թողարկման մասին
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 21-ին հայտարարել Է շուտով եւս մեկ գաղտնարժույթի ՝ ոսկե «պետրոյի» թողարկման մասին: Մադուրոյի խոսքով՝ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ ցանկանում արագացնել իրադարձությունները, բայց մենք անակնկալ ունենք ոսկե «պետրոյի» վերաբերյալ, որը կունենա նույնպիսի պարամետրեր, ինչպես եւ նավթային «պետրոն»: Դա հաջորդ շաբաթվա թեմա Է»,- մեջբերում Է Մադուրոյի հայտարարությունը Globovision ալիքը:
Նավթով պաշտպանված «պետրոյի» իրացումը Վենեսուելայում սկսվել Է փետրվարի 20-ին: Մադուրոն արդեն հայտարարել Է, որ «պետրոյի» նախնական վաճառքների ծավալը հասել Է 735 միլիոն դոլարի: Այսպիսով, Վենեսուելան դարձել Է առաջին երկիրը՝ սեփական գաղտնարժույթով, որը պաշտպանվում Է նավթի, ոսկու եւ ադամանդի պաշարներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում