«Aeroflot open»-ի երկրորդ տուրում հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը
09:14, 22 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Aeroflot open»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում անակնկալ պարտություն կրեց Մանուէլ Պետրոսյանը: Միավոր կորցրեց նաև Շանթ Սարգսյանը: Միավորը կիսեցին Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Միքայելյանը: Լեհաստանը ներկայացնող Կացպեր Պյորունի դեմ խաղում հաղթանակ տոնեց Տիգրան Պետրոսյանը:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում