Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով

Ռիհաննան իր 30-ամյակի առթիվ լուսանկարվել Է «Ես ատում եմ Ռիհաննային» 
մակագրությամբ շապիկով

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարբադոսցի փոփ-աստղ Ռիհաննան փետրվարի 20-ին իր 30-ամյակը տոնելու ինքնատիպ միջոց Է գտել: Նախօրյակին երգչուհին Instagram-ում զետեղել Է իր լուսանկարը՝ «Ես ատում եմ Ռիհաննային» մակագրությամբ շապիկով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երգչուհին պարզաբանել Է, որ հասուն կյանք Է մտնում եւ այժմ ընդունում Է չմտածված արարքների ողջ պատասխանատվությունը: Շապիկի վրա ավելի մանր տառերով տրված խորհուրդն Է՝ «Մի հավատացեք նրանց, ովքեր 30-ից ցածր տարիքի են»: Նկարին ուղեկցում Է լակոնիկ գրառումը՝ «Վերջին օրն Է, երբ դեռ կարելի Է ոչ ճիշտ որոշում ընդունել եւ արդարանալ նրանով, որ քո տարիքն ընդամենը քսանից ավելի Է»:

Ռիհաննան ԱՄՆ-ի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի՝ Grammy-ի ութակի դափնեկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

A post shared by Rihanna Daily (@rihannadaily) on


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am