Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս 
տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր և ընդհանուր ՀՆԱ-ի 2,2 տոկոս աճ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԵԶԲ-ի գնահատմամբ՝ Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի 3 տոկոս աճ, Բելառուսում՝ 2,6, Ղազախստանում՝ 3,7, Ղրղըզստանում՝ 4,2, Ռուսաստանում՝ 2, իսկ Տաջիկստանում՝ 7,3 տոկոսի աճ: 2018-ի ընթացքում Հայաստանում կանխատեսվում է 3,4 տոկոս գնաճ, Բելառուսում՝ 3, Ղազախստանում՝ 5,8, Ղրղըզստանում՝ 4,7, Ռուսաստանում,՝ 3,8, Տաջիկստանում՝ 6,1 տոկոս:    

«Բյուջետային կանոնների արդյունավետ աշխատանքը թույլ կտա տարածաշրջանի առաջատար տնտեսություններին թուլացնել արժութային կուրսի կախվածությունը նավթի գներից և կնպաստի ԵԶԲ մասնակից-պետությունների փոխադարձ արժույթների կայունացմանը»,- ընդգծել է ԵԶԲ գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:  

2018-ի պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում կանխատեսում է 4,5 տոկոս տնտեսական աճ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am