Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացումը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրկի բեն Աբդելմուհսին ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր Է ստորագրել թագավորությունում առաջին երեք բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SPA սաուդյան լրատվական գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն ակումբները կբացվեն թագավորության երեք քաղաքներում՝ Էր Ռիադում, Ջիդդայում եւ Էդ Դամամում: Պայմանագիրը նաեւ ներառում Է հատուկ տեղի հատկացումը դրիֆտի (ավտոմեքենաների Էքստրեմալ վարման) եւ մարզական այլ նախագծերի համար, որոնց մասին կհաղորդվի ավելի ուշ:

Ինչպես նշում Է գործակալությունը, այդ պայմանագիրն ստորագրվել Է թագավորությունում զվարճանքի սեկտորի զարգացման ծրագրի շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am