Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից

 Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են 
ճանապարհային հարկից

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այլ պետություններում հաշվառված մարդատար մեքենաները Հայաստան մուտք գործելիս ազատվել են ճանապարհային հարկից: Նորմը սահմանվել է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով: «Սա ընդգծված քաղաքականություն է և նպատակ ունի նպաստելու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Իրենց մարդատար ավտոմեքենաներով Հայաստան գալ ցանկացողներն արդեն ստիպված չեն լինի յուրաքանչյուր 15 օրվա համար վճարել ճանապարհային հարկ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ այս փոփոխության արդյունքում պետբյուջե մուտք չի գործի 2.5 միլիարդ դրամ: «Նախորդ տարի 2.5 միլիարդ դրամի չափով ճանապարհային վճար ենք ունեցել օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցով ՀՀ մուտք գործելու դեպքում»,-հավելեց պաշտոնյան:

Միրումյանի խոսքով` ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարար միջավայրի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am