Life

Գիտնականները հիշողությունը բարելավելու դյուրին միջոց են գտել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հիշողությունը բարելավելու դյուրին միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բիրգամ Յանգի համալսարանի գիտնականները կապ են գտել վազքի եւ հիշողության բարելավման միջեւ: Այս թեմայով հետազոտությունը հրապարակված Է Neuroscience հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականների կարծիքով՝ վազքը նվազեցնում Է խրոնիկական սթրեսի բացասական ազդեցությունը հիպոկամպի՝ գլխուղեղի այն մասի վրա, որը պատասխանատու Է հիշողության համար:

Գիտնականները գիտափորձեր են կատարել մկների վրա: Կենդանիների մի խումբն անվակներ Է օգտագործել չորսշաբաթյա ժամանակահատվածում (օրական միջին հաշվով վազելով հինգական կիլոմետր), մինչդեռ մկների մյուս խումբը վարել Է սակավաշարժ ապրելակերպ: Յուրաքանչյուր խմբի կեսը ենթարկվել Է սթրեսային իրավիճակների, ինչպիսիք են քայլքը բարձրացված հարթակով կամ լողը սառը ջրում:

Բոլոր կենդանիների մոտ ուսումնասիրել են հիշելու ունակությունը՝ ստիպելով անցնել լաբիրինթոսը: Պարզվել Է, որ սթրես տարած մկները, որոնք ունեցել են ֆիզիկական ծանրաբեռնություն, խնդիրն ավելի լավ են հաղթահարում քան նրանք, որոնք վազքով չեն զբաղվել: Նույնպիսի առավելություն Է արձանագրվել նաեւ ոչ ակտիվ մկների հանդեպ ակտիվ մկների մոտ, որոնք սթրեսի չեն ենթարկվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում