Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի «Արաբական նորաձեւության շաբաթ». Arab News


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան իր պատմության մեջ առաջին անգամ կանցկացնի «Արաբական նորաձեւության շաբաթ», որպեսզի աջակցի սաուդցի դիզայներներին եւ ամբողջ այդ ինդուստրիայի զարգացմանը: Այդ մասին, ինչպես հայտնել Է Arab News թերթը, հայտարարել Է արքայադուստր Նուրա բինտ Ֆեյսալ ալ Սաուդը, որի հովանավորությամբ տեղի Է ունենալու շաբաթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սաուդյան Արաբիայի նկարիչների եւ մոդելագործների հանրակցությունն արդեն մի քանի տարի մշտապես աճում Է ու ավելի մեծ վստահություն ձեռք բերում,-ասել Է արքայադուստրը՝ մեջբերելով թագավորության զվարճանքների գլխավոր վարչության նամակը:-Եվ վարչությունը հույս ունի, որ նոր իրադարձությունը հարմար հարթակ կդառնա նորաձեւության եւ կերպարվեստի բնագավառում տաղանդների հնարավորությունների ցուցադրման համար ու բազմազանություն կմտցնի Սաուդյան Արաբիայի զվարճանքների ոլորտում»:

Շոուն, որը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի կունենա 2018 թվականի մարտի 26-ից մինչեւ 31-ը, պատրաստում Է Նորաձեւության արաբական խորհուրդը: Արքայադստեր խոսքով՝ այս իրադարձությունը դիզայներների կհավաքի ամբողջ աշխարհից:

«Էր Ռիադում նախաձեռնելով «Արաբական նորաձեւության շաբաթը»՝ մենք չենք պատրաստվում պարզապես համաշխարհային կարգի իրադարձություն կազմակերպել դիզայնի ոլորտում,-նշել Է «Արաբական նորաձեւության շաբաթի» Սաուդյան Արաբիայի գծով տնօրեն Լեյլա Իսա Աբուզեյդը:-Մեր կարծիքով՝ նորաձեւության ինդուստրիան կխթանի մեր տնտեսության այնպիսի ճյուղերի զարգացումը, ինչպիսիք են զբոսաշրջությունը, հյուրանոցային բիզնեսը, առեւտուրը: Զվարճությունների մեր ոլորտն աշխարհում ամենաարագ զարգացողների թվում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ