Սպորտ

Սամբիստները մեդալներ են նվաճել Մինսկի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սամբիստները մեդալներ են նվաճել Մինսկի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց Սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները:

«Արմենպրես»-ի հաղորդամբ` աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրապական խաղերի մասնակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում