Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել

Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է«Վրացական երկաթուղի» կազմակերպության աշխատակիցը:

 Միջադեպի պատճառով տուժածներ չկան:

Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկական խնդիրը մեկուսացված է եղել և պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:

«Գնացքը նորից շարունակում է ուղևորներին տեղափոխել: Համապատասխան հանձնաժողովը կպարզի պատահարի մանրամասները»,- հայտել է կազմակերպության ներկայացուցիչը: Նա այլ մանրամասներ չի հայտնել, ներառյալ, թե երբ է եղել դեպքը:  

Բորժոմին և Բակուրիանին միացնում է հին երկաթուղին: Կառուցումը սկսվել է 1897 թվականին և դժվար եղանակային պայմանների պատճառով տևել 4 տարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]