Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում` փետրվարի 16-ի ցերեկը, 17-ը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա հինգ օրերին ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +9…+16-ի սահմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am