Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արգենտինայում գրեթե տասը տոննա մարիխուանա են բռնագրավել

Արգենտինայում գրեթե տասը տոննա մարիխուանա են բռնագրավել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային ժանդարմերիան գրեթե տասը տոննա մարիխուանա Է առգրավել երկրի հյուսիս-արեւելքի Միսիոնես նահանգում, դրա արժեքը գերազանցում Է 20 մլն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Capital հրատարակությունը: Մարիխուանան հայտնաբերվել Է բեռնատարում: Ոստիկանությունը նաեւ ձերբակալել Է երեք թմրառեւտրականների:

«Այս նարկոբանդան լրացնում Էր մարիխուանայի պաշարները, եւ մենք գիտեինք, որ նրանք պատրաստվում են այն տեղափոխել, որովհետեւ նրանք բեռնատար Էին գնել Սան Լուիսում»,-հրատարակությունը մեջբերել Է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am