Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՉԺՀ-ում հայտնաբերել են H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

ՉԺՀ-ում հայտնաբերել են H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում արձանագրվել Է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության եւ պլանային որդեծնության գործերի պետական կոմիտեի կայքում:

«ՉԺՀ-ի Առողջապահության եւ պլանային որդեծնության գործերի պետական կոմիտեն 2018 թվականի փետրվարի 13-ին արձանագրել Է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը: Վարակվածը 68-ամյա կին Է, որը բնակվում Է Ցզյանսուի նահանգի Չանչժոուի օկրուգի Լիյանի գավառում»,- հայտնել գերատեսչությունը:

Նշվում Է, որ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին կինը շփում Է ունեցել կենդանի թռչունի հետ, ինչից հետո անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին նրա մոտ հայտնվել են մրսածության ախտանշաններ: Այս տարվա հունվարի 1-ին նա ընդունվել Է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ծանր թոքաբորբ, հունվարի 22-ին կինը դուրս Է գրվել բժշկական հաստատությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am